|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսի երրորդ հինգշաբթի օրը ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն`աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաք Երևանում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Դեռահասները սկսում են ծխախոտ օգտագործել 16-17 տարեկանում:
Նշենք, որ ծխող տղամարդկանց վաղաժամ մահացության ռիսկը 2-3 անգամ բարձր է՝ չծխողների համեմատ, իսկ կանանցը՝ 1.3-1.9 անգամ:
Ծխողների մոտ թոքի քաղցկեղի ռիսկն աճում է 12 անգամ, սրտամկանի ինֆարկտի և ուղեղանոթային ու ծայրամասային անոթների հիվանդությունների ռիսկը՝ 50%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից մահացության դեպքերի մոտ 80%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: