|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ չի կարելի բացառել, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին սպանել են ամերիկյան հատուկ ծառայությունները. հայտնում է Газета.ру-ն:
«Չէ որ գոյություն ունի վարկած, որ Քենեդիի սպանությունը կազմակերպել են ԱՄՆ հատուկ ծառայությունները: Եթե դա ճիշտ է, իսկ դա չի կարելի բացառել, ապա որքան հեշտ է ներկայիս պայմաններում, օգտագործելով հատուկ ծառայությունների տեխնիկական հնարավորությունները, կազմակերպել հարձակումներ և գցել ամեն ինչ Ռուսաստանի վրա»,- ասել է նա:
Այդ կերպ է Պուտինը մեկնաբանել այն մեղադրանքները, թե ՌԴ-ն միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին: