|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից 2 ամիս անց, ԱՄՆ հատուկ ծառայությունները խոստովանել են, որ օրենք են խախտել` հափշտակելով մարդկանց անձնական էլեկտրոնային նամակները, որոնք կապ չեն ունեցել ահաբեկչության հետ. հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը 2008 և 2011 թթ. անօրինական հետևել է 56 հազար ամերիկացու էլեկտրոնային հաղորդագրութուններին: Սա ապացուցվել է դատական նիստի ժամանակ: Դատարանը համարել է, որ ազգային անվտանգության գործակալությունը հակասահմանադրական քայլեր է արել և պարտավորեցրել այսուհետ փոխել տվյալների հավաքագրման մեխանիզմը և դրանց պահպանման ժամկետները: