կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 11:15
Սպորտ

Աթլետ Գայանե Չիլոյանը Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն է դարձել

 Աթլետ Գայանե Չիլոյանը Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն է դարձել

Հունիսի 3-ին Ստամբուլում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների պատանիների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը 100 մ վազքում 12.28 արդյունքով դարձել է չեմպիոն:

Էլլադա Ալավերդյանը 2000 մ խոչընդոտավազքում նվաճել է բրոնզե մեդալ (11.10:76): Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անգելինա Ավագյանը, 800 մ վազքում եղել է 8-րդը (2.19:13):

Տղաների պայքարում Դավիթ Սարգսյանը 100 մ վազքում 11.83 արդյունքով 12-րդ տեղում էր, իսկ Յուրա Խաչատրյանը նույն մրցատարածությունում 11.96 արդյունքով՝ 14-րդը: Դավիթ Սարգսյանը հանդես է եկել նաեւ 400 մ վազքում եւ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը (50.93):

Թիմային հաշվարկով աղջիկները գրավել են 8-րդ տեղը, տղաները` 14-րդը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշել է, որ մեր պատանիների մոտ մեծ առաջընթաց է նկատվում:

«Արդյունքներից գոհ եմ, չնայած մրցման օրն ուժեղ քամին խանգարել է մեր աթլետներին: Նրանք կայուն ցույց են տալիս իրենց արդյունքները»,- ասել է Նարինե Շահբազյանը:

Առաջնությանը մասնակցել են Բալկանյան 17 երկրի աթլետներ: Հայաստանը ներկայացրել են Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը եւ Յուրա Խաչատրյանը: