|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 58-ամյա Շահեն Արշակյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու ծառերին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Շ. Արշակյանն ու ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Բագրատ Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նշված կենտրոի բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։