կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-01 23:30
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է մարզական միջոցառման

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է մարզական միջոցառման
Այսօր «Միկա» մարզադահլիճում տեղի է ունեցել «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով մարզական միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան: 
 
Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ: 
 
Հանրապետության 25 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 200 սաներ ուժերն են չափել տարբեր խաղային վարժություններում և միջոցառման ավարտին ստացել խրախուսական նվերներ:
 
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում: