Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարևան Վրաստանը, ներդրումների առումով, շատ ավելի գրավիչ է, քան Հայաստանը. լրագրողներին ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով՝ ներդրողների համար Հայաստանը հետաքրքրություն չիներկայացնում: Տնտեսագետն իր խոսքը հիմնավորեց նրանով, որ Վրաստանում տնտեսվարողների համար պայմաններն ավելի մատչելի են, ինչը հանգեցնում է նրան, որ անգամ հայաստանցիներն են ձգտում ներդրում անել ոչ թե սեփական երկրում, այլ, օրինակ, հենց Վրաստանում:
Ասատրյանը նշեց, որ մեր երկիրը նման վիճակում է համակարգի անառողջ լինելու պատճառով, սակայն, ըստ նրա, սա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է:
«Մեր երկրում համակարգը գերկոռումպացված է, ու բանը բանից անցավ վերջին ընտրություններից հետո»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ ընտրությունների վրա ծախսված գումարները շատ ավելի արդյունավետ կարող էին ուղղվել տնտեսության առողջացմանը:
Անդրադառնալով նաև վարչապետ Կարեն Կարապետյանի մատնանշած` շուրջ 840 մլն դրամի ներդրումներին՝ նա ասաց, որ հնարավոր է` ինչ-որ ծրագրեր, ներդրումներ լինեն, բայց դա, ըստ տնտեսագետի, որևէ բան չի փոխի, քանի որ միջավայրն է անառողջ:
«Տարեսկզբից մենք ունենք տնտեսական զարգացում, չորս ամիսների ընթացքում մոտ հինգ տոկոս աճ կա՝ արդյունաբերության հաշվին: Արտահանման աճ՝ ներմուծման համեմատ»,- ասաց Ասատրյանը՝ հիշեցնելով, որ անցած տարվա չորս ամիսների ընթացքում ցուցանիշն ավելի բարձր էր, սակայն, ըստ նրա, նաև նկարչություն կար՝ կապված գյուղատնտեսության զարգացման հետ:
Տնտեսագետն ընդգծեց նաև՝ հնարավոր է` առաջիկայում գնաճ լինի: