Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադի) պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունում: Երբ այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքվեցին Համբարձումյանից այդ ստուգումների մասին, նա արձագանքեց. «Պարապ եք էլի մնացել: Ո'չ, նման բան չկա»:
Այն լուրերը, թե «Nutrilon ProNutra» մանկական կերի վրա հայկական մակնշումը բացակայում է, և մամուլում էլ լուրեր հայտնվեցին, թե այն ներկրվում է Ադրբեջանից, Համբարձումյանը ևս հերքեց: Նա լրագրողներից հետաքրքվեց` արդյո՞ք տեսել են, որ չկա հայերեն մակնշումը: Երբ րագրողներից մեկն ասաց` այո, Համբարձումյանը նշեց, որ սուտ է, չկա նման բան: «Նման բան չկա, գնացեք, ապտեկայում առեք, ստուգեք»,- ասաց նա և ևս մեկ անգամ վստահեցրեց, թե ՍԱՊԾ ստուգումների մասին լուրերն էլ են սուտ:
Լրագրողները պատգամավորից հետաքրքվեցին` նրա բիզնեսներն անձեռնմխելի են, այդ պատճառո՞վ ստուգումներ չկան: Համբարձումյանը պատասխանեց. «Ինչի՞ են անձեռնմխելի, դուք ասեցիք սննդի տեսչությունը ստուգում է, ասեցի` չէ»:
Հարցին՝ գործերը լավ են, և խնդիրներ չկա՞ն, պատգամավորն արձագանքեց. «Աշխատում ենք, լավ պետք է լինի»:
Իսկ դիտարկմանը, որ պատգամավորը չի կարոզ բիզնես ունենալ, նա, փորձելով շտկել խոսքը, պատասխանեց. «Բայց ո՞վ ասեց, որ բիզնես ունեմ, հավատագրման եմ տվել»: