Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում Զարուհի Փոստանջյանի ու ոստիկանության միջև միջադեպ էր տեղի ունեցել. Փոստանջյանը մտել էր Մարգարյանի նախընտրական շտաբ` ասելով, որ պահարանում ընտրակաշառք ու ընտրացուցակներ կան: Ժամանած ոստիկանները բռնի կերպով դուրս էին հրավիրել Զարուհի Փոստանջյանին ու նրա աղջկան:
Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով դեպքին, նշեց, որ չի կարծում` գրանցված միջադեպը կստվերի ընտրությունների արդյունքը: Ըստ նրա` դա միջադեպ էր, որը տեղի ունեցավ տեղամասային կենտրոններից դուրս, և նման միջադեպեր գուցե օրվա ընթացքում այլ քաղաքացիների հետ էլ են տեղի ունեցել: «Երբ, ընդհանուր առմամբ, նայում ենք ընտրական գործընթացին, որը տեղի էր ունեցել տեղամասային կենտրոններում, և որոնց կարելի էր ուղիղ հեռարձակման միջոցով հետևել, մեր դատողությունը մեկն է` ընտրական գործընթացը տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Բացի այդ` ընտրական գործընթացը երբևէ չպետք է դիտել որպես ականապատ դաշտ, որտեղ մեկ քայլ աջ կամ ձախ տեղի է ունենում անդառնալի կորուստ»,- ասաց Մուկուչյանը:
Հարցին` մի՞թե շտաբն անձեռնմխելի տարածք էր, որտեղից բռնի դուրս են բերել Փոստանջյանին, ԿԸՀ նախագահը պատասխանեց, թե խնդիրը ոչ թե տարածքի` անձեռնմխելի լինելու կամ չլինելու մեջ է, այլ այն բանի, որ բացառապես ասեկոսեների, ենթադրությունների, անհասկանալի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիմքով մուտք գործել որևէ ընտրական շտաբ և պարալիզացնել աշխատանքը, անթույլատրելի է: Ի վերջո, Մուկուչյանի կարծիքով, պետք է նկատի ունենալ, որ ընտրական շտաբները բացվում են, որպեսզի դրանց միջոցով կուսակցությունը կարողանա կազմակերպել իր պասիվ ընտրական իրավունքի իրականացումը: