|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Արդյունքները ներկայացվում են ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների:
Այսպիսով՝ ըստ 419 մշակված ընտրատեղամասերի՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 61 564 ձայն, որը կազմում է ընտրողների 21.06 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակությունը՝ 22 724, այսինքն՝ 7.77 տոկոսը, «Հանրապետական» կուսակցությունը՝ 208 013 ձայն կամ ընտրողների 71.16 տոկոսը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում ձևավորված է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս: