կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 09:52
Քաղաքական

Բոլոր` 2010 տեղամասերի տվյալներն ամփոփվել են. նախնական արդյունքները

Բոլոր` 2010 տեղամասերի տվյալներն ամփոփվել են. նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր` 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:
 
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ`
 
Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70% 
 
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն` 8530 ընտրող կամ 0.68%
 
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն` 48 811 ընտրող կամ  3.89%
 
«Իմ քայլը» դաշինք` 884 456 ընտրող կամ 70.43%
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 80 024 ընտրող, 6.37%
 
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 6456 ընտրող, 0.51%
 
«Ազգային առաջընթաց» կուսակցություն` 4122 ընտրող, 0.33%
 
«Մենք» դաշինք` 25 174 ընտրող, 2.00%
 
«Օրինաց երկիր» կուսակցություն` 12 389 ընտրող, 0.99%
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն` 22 862 ընտրող, 1.82%
 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 103 824 ընտրող, 8.27%