կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-12 15:33
Քաղաքական

Միջադեպ` Տարոն Մարգարյանի շտաբում. Փաշինյանը մեղադրեց ընտրակաշառք բաժանելու մեջ

Միջադեպ` Տարոն Մարգարյանի շտաբում. Փաշինյանը մեղադրեց ընտրակաշառք բաժանելու մեջ

Քիչ առաջ «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, թե Տարոն Մարգարյանի` Կոմիտասի 56 հասցեում գտնվող շտաբում գումար են բաժանում, և որ «ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցներն այդ նախընտրական շտաբ գումար են տարել:

«Տեսնո՞ւմ եք այդ երեք մարդուն` մեջքով կանգնած դուռն են հսկում: Ումի՞ց են հսկում, ինչի՞ համար են հսկում, հիմա կպարզենք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ ընտրողներին և լրագրողներին ևս ներս չեն թողնում, և կասկածներ կան, որ ներսում ընտրակաշառք են բաժանում կամ պատրաստվում են բաժանել:

Քիչ անց շտաբից դուրս եկավ ինչ-որ մեկը և ներս հրավիրեց Նիկոլ Փաշինյանին և լրագրողներին: Այնուհետև վեճ ծագեց Նիկոլ Փաշինյանի, լրագրողների և Տարոն Մարգարյանի շտաբի աշխատակիցների միջև: Վեճի առիթն էլ այն էր, որ Տարոն Մարգարյանի շտաբից հրավիրում էին լրագրողներին` հյուրասիրության: «Մեզ ընտրակաշառք բաժանողների հյուրասիրությունը պետք չէ»,- հայտարարեց Փաշինյանը, այնուհետև բորբոքվեց, քանի որ նրա հետ «դու»-ով էին խոսում:

Վեճը վերածվեց քաշքշոցի, նույնիսկ` ծեծի` համեմված փոխադարձ վիրավորանքներով:

Փաշինյանը հեռանալուց առաջ նշեց, որ թղթեր կան, որ միլիոնների ընտրակաշառք են բաժանում, իրենք կուսումնասիրեն  ու կդիմեն ոստիկանություն: