|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանիան ուսումնասիրել է թուրք զինվորականների՝ ապաստան խնդրելու մասին դիմումները և որոշում կայացրել` դրանցից մի քանիսը բավարարել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Միջանկյալ նշենք, որ վերոնշյալ զինվորականները թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ:
Ըստ թուրքական Gazetekarinca թերթի կայքի՝ նշյալ տեղեկությունը հայտնել է գերմանական Die Welt պարբերականի թուրքական ծառայությունը՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության աղբյուրներին: Այն զինվորականները, որոնց դիմումները բավարարվել են, նախկինում ծառայում էին Գերմանիայում՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում, սակայն հեղաշրջման փորձից հետո նրանք ազատվել էին աշխատանքից ու գտնվում են հետապնդման մեջ: Աղբյուրը տեղեկացնում է, որ նրանք ունեն դիվանագիտական անձնագրեր:
Թե քանի՞ զինվորականների դիմումներ են բավարարվել, աղբյուրը չի մանրամասնում, սակայն տեղեկացնում է, որ ռազմական հեղաշրջման օրից մինչ 2017թ. մայիսի սկիզբը 414 զինվորական, դիվանագետ և բարձրաստիճան պաշտոնյա իրենց ապաստան տրամադրելու դիմում են ներկայացրել: Նշվում է, որ այս ամենը թուրք-գերմանական հարաբերություններում կարող է առաջացնել նոր ճգնաժամ: