|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:
«Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից:
Դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և բժշկական փաստաթղթեր տրամադրել, ինչպես նաև տեղեկություն հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ: