|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Հայկազ Բաղմանյանը չի շտապում հաստատել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի: Կրճատվողներն են Հայկազ Բաղմանյանը եւ Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի: «Ժամանակ»-ը Հայկազ Բաղմանյանից փորձեց ճշտել տեղեկատվությունը: Նա նշեց, որ տոներից հետո կպատասխանի այս հարցին, իսկ երեկ Ղարաբաղում էր:
«Շուշիի գրավման 25-րդ տարին է, շնորհավորում եմ, այսօր բանակի կազմավորման, Հայրենական պատերազմի հաղթանակի եւ Շուշիի գրավման տոնն է: Դրանք են կարեւոր»,- ասել է Հայկազ Բաղմանյանը: Նրա խոսքով՝ հիմա մեր երիտասարդ զինվորների մեջ ավելի հզոր է այդ ոգին, քան այն ժամանակ: «Իրենք անցյալ տարի ապրիլին դա ապացուցեցին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում