Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ: Նրա խոսքով` բնակիչներին մատուցվող ծառայությունների մեծ մասն ուղղակի կամ անուղղակի իրականացվում է համայնքային մարմինների կողմից: Համայնքների խոշորացումն արդյունավետ իրականացնելու, բնակչությանը ճշգրիտ իրազեկելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արդեն խոշորացված համայնքներում հետագա զարգացումներն ապահովելու նպատակով վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, մարզպետներին` տասնօրյա ժամկետներում կառավարության աշխատակազմին ներկայացնել վարչատարածքային փոփոխությունների ծրագրի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փաթեթ:
Նա հանձնարարեց կազմակերպել նշված օրենսդրական փաթեթով նախատեսված փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ ընդգրկված համայնքներում, ՏԻՄ-երում: ՏԿԶ նախարարին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ամփոփել կատարված աշխատանքը և կառավարության աշխատակազմին ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:
ՏԿԶ նախարար Լոքյանը նշեց, որ հորդորել են ՏԻՄ-երին` քննարկել բիզնես բաղադրիչները և աութսորսինգով տալ կառավարիչներին: Նաև քննարկում են անցկացրել փոխվարչապետի մոտ, ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որը կներկայացվի վարչապետին:
Վարչապետը հավելեց, որ գործընթացից մեծ արդյունավետություն է ակնկալում: