|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերի քննարկման նպատակով:Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ներկա էին ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Կապան և Քաջարան տարածաշրջանների համայնքների ղեկավարները և ավագանու անդամները:
Բարեփոխումների գործընթացի շրջանակներում, նոյեմբեր ամսին վարչատարածքային փոփոխություններ են իրականացվելու Կապան, Քաջարան և Սիսիան համայնքներում: Կապանում միավորվելու են 32, Քաջարանում՝ 5, իսկ Սիսիանում 30 համայնքներ:
Վաչե Տերտերյանը համայնքի ղեկավարներին է ներկայացրել խոշորացման ծրագրերի սկզբունքներն ու մոտեցումները: Խորհրդակցությանը ներկայացվել են նաև Սյունիքի արդեն խոշորացված համայնքներում իրականացված և ընթացիկ աշխատանքները: Վաչե Տերտերյանը պատասխանել է համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների հարցերին, լսել նրանց առաջարկությունները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն