Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում այցելություն էր կազմակերպել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Կողբ և Այրում խոշորացված համայնքներ:
Այցի նպատակն էր Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների համատեքստում առկա իրավիճակի, արձանագրված դժվարությունների, խնդիրների ու հաջողությունների վերաբերյալ համապարփակ, փաստացի և արդի տեղեկատվության ստացումը և ամփոփումը, նշյալ համայնքներին առավել հասցեական մեթոդական օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև 2017-2018թթ. պլանավորվող վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ առավել հիմնավոր որոշումների ընդունմանը նպաստելը: Հանդիպումներին մասնակցել են Նոյեմբերյան, Կողբ և Այրում համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, վարչական ղեկավարներն ու աշխատակազմերի ներկայացուցիչները:
ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է ընթացիկ փուլի խնդիրները, գործընթացային և առօրյա աշխատանքին վերաբերող կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև պատասխանել համայնքների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
ԳՄՀԸ ծրագրի ներկայացուցիչները մասնակիցների հետ քննարկել են վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, համայնքներում կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև գործընթացում առաջացած որոշակի խնդիրներին, ճշգրտման ենթակա ընթացակարգային, ինչպես նաև համայնքներում էլեկտրոնային կառավարման, մասնակցային և տնտեսական զարգացմանն ուղղված պլանավորման, ժամանակակից՝ արդյունքահեն և ծրագրային բյուջետավարման բնագավառներում անելիքներին: ԳՄՀԸ ծրագրի ներկայացուցիչները կարևորել են համապատասխան կարողությունների հզորացումն ու զարգացման ուղղությունները:
Հանդիպումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպելու, աշխատանքային կարգով բարձրացված առանձին հարցերի արձագանքելու, ինչպես նաև նշյալ ուղղություններով ՏԿԶՆ-ԳՄՀԸ համագործակցությունը կազմակերպելու և շարունակելու վերաբերյալ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն