|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները հրավեր են ստացել մասնակցել Աստանայում կայանալիք բանակցություններին: Որևէ խմբավորում դեմ չէ մասնակցել հանդիպմանը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է զինված խմբավորումների պատվիրակության անդամ Ֆաթիհ Հասսունը:
Նա նշել է, որ հրավերն իրենք բանավոր ստացել են ռուսական կողմի ներկայացուցիչներից, և իրենց շրջանում չկան մասնակցությանը դեմ արտահայտվող անձինք: Ընդդիմությունը հուսով է, որ Ռուսաստանն այս բանակցություններում ոչ թե բանակցային գործընթացի կողմ կլինի, այլ գործընթացի երաշխավոր:
Հանդիպումները նախատեսված են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 3-4-ը: