կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 18:24
Աշխարհ

Մարին Լը Պենը հանդես է եկել եվրոգոտուց Ֆրանսիայի դուրս գալու օգտին

Մարին Լը Պենը հանդես է եկել եվրոգոտուց Ֆրանսիայի դուրս գալու օգտին

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հանդես է եկել եվրոյի գոտուց Ֆրանսիայի դուրս գալու և սեփական արժույթ ստեղծելու օգտին: Այդ մասին նա հայտարարել Է Europe1 ռադիոկայանի եթերում, փոխանցում է ТАСС-ը:

«Ես հանդես եմ գալիս տնտեսական հայրենասիրության օգտին, սակայն դրա համար անհրաժեշտ է կասկածի ենթարկել Եվրոպական միության մի ամբողջ շարք կանոններ», - ասել է Լը Պենը: Նա հավելել է, որ ընտրություններում իր հաղթանակի և Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում ինքն «անհապաղ կսկսի» իրականացնել «չորս ինքնիշխանությունների ծրագիրը»՝ մի շարք բանակցություններ նախաձեռնելով Եվրամիության հետ:

«Ամենից առաջ դա տարածքային ինքնիշխանությունն է՝ երկիրը միգրանտների հորդումից պաշտպանելու համար, մասնավորապես, վերանայելով Շենգենյան գոտու համաձայնագիրը: Բայց նաև դա տնտեսական-բյուջետային և արժութային ինքնիշխանությունն է: Եվ, անշուշտ, օրենսդրական ինքնիշխանությունը», - ասել է Լը Պենը:

«Արժութային ինքնիշխանություն նշանակում է Ֆրանսիայի սեփական ազգային արժույթի ստեղծում: Եվրոարժույթի համակարգն ավարտվում է փլուզմամբ, - դա այժմ նշում են առնվազն 140 տնտեսագետներ, որոնցից չորս-հինգը տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են:

ԵՄ-ի երկրներում եվրոյի սահմանումը հանգեցրել է գների խիստ բարձրացման, բնակչության գնողունակության անկման: Բայց, նախևառաջ, եվրոն դարձել է ուժեղ արգելակ՝ նվազեցնելով ԵՄ-ի երկրների արտադրանքի մրցունակությունը», - ասել է Լը Պենը: