|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է «Nouvelle d’Arménie» -ն:
Քաղաքի հայ երիտասարդությունը ժողովրդական երգ ու պար է ներկայացրել, իսկ միջոցառումն ավարտվել է տեղի հայկական եկեղեցիում՝ աղոթքով:
Միջոցառմանը մասնակցել են Նազո Ալեն Ջինբաչյանը (Maison de la Culture Arménienne de Valence), Ժորժ Իսակյանը (FRA Dachnaktsoutioun France et co-président du C24), Ժորժ Երիցյանը (Anciens Combattants Français d’origine arménienne de Drôme-Ardèche), Թամար Ստեփանյանը (Croix Bleue Arménienne de Valence), Ժորժ Բարսումյանը (FRA Nor Seround Valence), Խոսրով Իլիոզերը (Amicale de Malatia), Ժորժ Ավետյանը (président Radio A), Վեդիկ Օհանյանը (ADL Ramgavar-Valence), Ռոբերտ Միթիլյանը (FRA Dachnaktsoutioun de Valence) և այլք: