|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից 62 կոնգրեսական Թուրքիայի նախագահ Էրդողանի` ԱՄՆ այցից առաջ նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայում ժողովրդավարական նորմերի անկման ու մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ:
Ըստ Gazeteduvar-ի՝ կոնգրեսականները նամակում հիշեցրել են ապրիլի 16-ին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին՝ նշելով, որ այն անցկացվել է լարված մթնոլորտում և հեղաշրջման փորձից հետո մի քանի անգամ երկարացված արտակարգ դրության պայմաններում:
Կոնգրեսականները նաև անդրադարձել են խոսքի ազատությանն ու այդ երկրի բանտերում գտնվող լրագրողներին և ընդդիմության գործիչներին: Նրանց համոզմամբ՝ Թուրքիայում խոսքի ազատությունը ճնշվում է դատական համակարգի միջոցով:
Կոնգրեսականները խնդրել են Թրամփին` վճռական քայլեր ձեռնարկել Թուրքիայում տիրող իրավիճակը շտկելու համար: