կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-17 12:38
Հասարակություն

ԱՄՆ կոնգրեսականները Ցեղասպանությունը ճանաչել պահանջող նոր բանաձեւ են ներկայացրել

ԱՄՆ կոնգրեսականները Ցեղասպանությունը ճանաչել պահանջող նոր բանաձեւ են ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Մայքլ Գրիմը եւ Դավիդ Վալադաոն մշակել եւ մյուս կոնգրեսականներին են ներկայացրել «Հայոց ցեղասպանություն. ճշմարտություն եւ արդարություն» նոր բանաձեւը, ընդ որում` այն ժամանակ, երբ պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է Թուրքիայի վարչապետ Էրդողանը. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

 

Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդարացի, կառուցողական եւ տեւական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ, բայցեւ շեշտում է, որ դա հնարավոր կդառնա, եթե ամերիկյան կողմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը ու դատապարտի հայերի զանգվածային կոտորածները:

 

Ներկայացնելով բանաձեւը` Ադամ Շիֆն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Յուրաքանչյուր անցնող օր մենք կորցնում ենք Ցեղասպանությունը վերապրածներից մեկին: Մեր բարոյական պարտքն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հստակ եւ առանց հապաղելու»:

 

Ֆրենկ Փալոնը համարում է, որ ԱՄՆ-ը պետք է վաղուց ճանաճած լիներ Ցեղասպանությունը, իսկ Մայքլ Գրիմը հիշեցրել է, որ Վաշինգտոնը միշտ եղել է արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության կողմնակիցը, հետեւաբար՝ չպետք է անտեսի հայերի հանդեպ անարդարությունը: