կարևոր
1135 դիտում, 54 րոպե առաջ - 2026-08-19 22:27
Հասարակություն Քաղաքական

Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում Համընդհանուր ապահովագրության դեռ հունվարից կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները. Պողոսյան

Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում Համընդհանուր ապահովագրության դեռ հունվարից կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները. Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրել է.

«Սիրելի բժիշկներ, 

Ապագան վաղուց թակել է ձեր դուռը։

Այսօր արդեն ընտանեկան բժիշկներից հետ են գանձում Համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակներում դեռ հունվարից կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները։ Վաղը նույն գործելաոճը կարող է կիրառվել նաև մյուս մասնագիտությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Նախընտրական բարձր աշխատավարձերի խոստումները հետընտրական իրականության մեջ վերածվել են աշխատավարձերի անկման, գումարների հետվերադարձի, իսկ բժիշկների աշխատանքը՝ մշտական անորոշության։

Հ․Գ․ Ակամայից հիշեցի Ազգային ժողովի դիմաց մեր պայքարը՝ բժիշկների արժանապատիվ աշխատավարձերի համար։ Այն ժամանակ շատերը կարծում էին, թե չափազանցնում ենք։ Այսօր փաստերն իրենք են խոսում։

Ինչ ասեմ...

Ապագա կա, կա ապագա․․․»։