կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-06 11:35
Քաղաքական

Յուրաքանչյուր մարզ պետք է ունենա 2-3 «չեմպիոն» ծրագիր. Կարեն Կարապետյան

Յուրաքանչյուր մարզ պետք է ունենա 2-3 «չեմպիոն» ծրագիր. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր, մինչ օրակարգին անցնելը, հանձնարարական ներկայացրեց տարածքային կառավարման վերլուծական կենտրոնի վերաբերյալ:

«Շատ ենք խոսել տեղական ինքնակառավարման ինստիտուտների մասին: Եթե այնտեղ չունենք էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել: Այդ իսկ պատճառով մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մեկ ամիս է` ստեղծել ենք վերլուծական կենտրոն, որի նպատակն է իրականացնել համայնքներում ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն»,- ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին` մեկշաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը և կառավարության աշխատակազմում կազմակերպել քննարկում:

«Խոսքը գնում է յուրաքանչյուր մարզից երկու-երեք «չեմպիոն» ծրագրերի մասին: Խորհրդակցությանը ներկա կլինեն նաև մարզպետերը: Խորհրդակցության ժամանակ հայտարարելու ենք, թե ինչ պրինցիպով ենք ընտրում երկու հարյուր համայնքապետերին` գերմանական կառավարության հետ համապատասխան դասընթացներում,  նաև հայտարարելու ենք, թե երբ են սկսվում մարզպետերի դասընթացները Ամերիկյան համալսարանում»,- ասաց նա:

Վարչապետը հորդորեց նաև մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջին վերլուծական նյութը համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, նաև երեք շաբաթում ներկայացնել համայնքային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսավորման գործունեության, մարզերում աղբահանության և սանմաքրման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

«Վերլուծական կենտրոնը պետք է համանման համայնքների բյուջեների անհամաչափությունը վերլուծի, եթե մենք դա արդեն թվայնացրել ենք, ապա այդ կարմիր լամպերը միանշանական այսօր պետք է վառվեն»,- ասաց Կարապետյանը և հիշեցրեց ջրային պետական կոմիտեի վերաբերյալ իր նախկին հանձնարարականը: