Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 17-ին այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզ: Սևան, Վարդենիս, Մարտունի, Ձորագյուղ, Վարդաձոր և Գավառ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ՀՀԿ առաջին փոխնախագահը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները և տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները: «Մենք առաջարկում ենք շատ արժանահավատ, հավակնոտ և իրատեսական ծրագիր, էվոլյուցիոն ճանապարհով ենք փոխելու երկիրը՝ առանց էքսպերիմենտների ու ցնցումների: Մենք դեռ հողն այնքան ջրելու կարիք ունենք, որ փափկի, սկսի բերք տալ, բայց որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, իմ ու մեր թիմի համոզմամբ՝ ակնհայտ է», - դիմելով մարզի բնակիչներին՝ հայտարարել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: Կարեն Կարապետյանն ամփոփել է մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքները՝ ընդգծելով, որ եթե ապրիլի 2-ին Հանրապետական կուսակցությունը ստանա ժողովրդի վստահության քվեն, բոլոր ոլորտներում սկսված լայնածավալ բարեփոխումները կշարունակվեն ավելի մեծ թափով:
ՀՀԿ առաջին փոխնախագահի հետ հարցուպատասխանի ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչները բարձրացրել են սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտներին, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, զբոսաշրջության զարգացմանը, համայնքային կառավարմանը, երիտասարդական քաղաքականությանը, պաշտպանության բնագավառին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ուղղություններով նախատեսվող ծրագրերը, քայլերը և ներկայում ընթացող աշխատանքները: Առողջապահության համակարգի բարեփոխումների համատեքստում ՀՀԿ առաջին փոխնախագահը խոսել է պետական պատվերի բաշխման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտության մասին:
ՀՀԿ առաջին փոխնախագահը խոսել է 2017 թ. Գեղարքունիքի մարզում կանխատեսվող ներդրումների ծավալի և նախատեսվող ծրագրերի մասին: «Գեղարքունիքի մարզում նախատեսում ենք իրականացնել 31 ներդրումային ծրագիր՝ 45 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որի արդյունքում կստեղծվի առնվազն 1550 աշխատատեղ: Գեղարքունիքի մարզում ունենք 4 թիրախային ուղղություն, որոնց վրա մեծ ուշադրություն ենք դարձնելու. Առաջինը Սևանա լճում ձկնաբուծության զարգացման ծրագիրն է: Մենք այս պահին քննարկում ենք «Սևան ձուկ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու հարցը, որով կկանոնակարգենք ձկան բիզնեսով զբաղվող մեր քաղաքացիների գործունեությունը, կօրինականացնենք այդ գործընթացը, անվտանգ բիզնես կկառուցենք, կանոնավոր կապահովենք Սևանա լճի էկոպարկի անվտանգությունը և կզարգացնենք զբոսաշրջությունը: 2-րդ ոլորտը գյուղատնտեսությունն է, այդ թվում՝ անասնապահությունը, 3-րդը՝ այլընտրանքային էներգետիկան, 4-րդը՝ ենթակառուցվածքները», - տեղեկացրել է Կարեն Կարապետյանը:
ՀՀԿ առաջին փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած ծրագիր կարող է հաջողություն ունենալ պետություն-հասարակություն համագործակցության և հետադարձ կապի շնորհիվ: «Մենք բոլորս պետք է մեր մտածելակերպը փոխենք: Երբ մեր քաղաքացին իրականացվող քաղաքականության կրողը դառնա, թե¢ կոռուպցիայի դեմ պայքարը, թե¢ համայնքային կառավարման որակի բարելավումը, թե¢ գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները և թե¢ կամայական ոլորտի բարեփոխումները շատ ավելի արագ կանցնեն ու դիմադրության չեն հանդիպի: Այսօր Գեղարքունիքի մարզում տարբեր համայնքների բնակիչների հետ հանդիպումների ընթացքում մեծ էներգիա եմ ստացել, որովհետև ժողովուրդն առկա խնդիրների հետ միաժամանակ լավատեսությունը չի կորցրել: Սիրելի¢ ժողովուրդ, ապրիլի 2-ին գնացե¢ք ընտրության լավատեսությամբ, գնացե¢ք համոզմունքով, որ մենք կարող ենք ու պարտավոր ենք ունենալ ֆանտաստիկ պետություն», - կոչ է արել Կարեն Կարապետյանը: