|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 4-ին, ժամը 7.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1959 թ. ծնված Լազր Մ.-ն, 1964 թ. ծնված Քնարիկ Մ.-ն, 1987 թ. ծնված Աննա Բ.-ն, 1984 թ. ծնված Սարգիս Մ.-ն, 1988 թ. ծնված Աքսաննա Մ.-ն, 2010 թ. ծնված Ավետիք Մ.-ն և 2012 թ. ծնված Լազր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 1-ի սահմաններում, տունը վերանորոգելուց հետո թունավորվել են շինարարական ներկի հոտից:
Կատարվում է հետաքննություն: