|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Դեկտեմբերի 4-ին` ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:
Պարզվել է, որ նրանք նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 9 հասցեում օգտագործել են պահածոյացված սմբուկ, ինչի հետևանքով թունավորվել են: Նշանակվել է ԴԲՓ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: