|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հուլիսի 29-ին Հոլիվուդում տեղի է ունեցել System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի մենահամերգը: Համերգի ընթացքում նա խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին:
«Պատկերացրեք 40-ականներն են, եւ Երկրորդ համաշխարհային պատերազմը հենց նոր է սկսվել: Ամերիկան որոշել է Անգլիայի հետ միանալ պատերազմին: Պատկերացրեք, եթե Ամերիկան դառնար նացիստական Գերմանիայի համախոհը եւ որոշեր, որ մենք պետք է հրաժարվենք Հոլոքոստից եւ հանենք այդ բառը կառավարության քաղաքականությունից: Պատկերացրեք, որ հրեա եք եւ ապրում եք Լոս Անջելեսում, եւ ո'չ կառավարությունը, ո'չ էլ Կոնգրեսը Հոլոքոստ բառը չեն օգտագործում: Ահա թե ինչ են զգում հայերը, հույները եւ ասորիները, երբ մեր կառավարությունը չի օգտագործում Ցեղասպանություն բառը»,- ասել է նա: