կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 22:14
Հասարակություն

Պետք է պայքարել Ֆբ-ում եւ փողոցում. ՏՏ ոլորտի ընկերության անդամները միանում են համազգային շարժմանը

Այսօր այն ամենը, ինչ մենք ստեղծել ենք, հարվածի տակ է, այդ պատճառով մենք այստեղ ենք գտնվում։ Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Հայկական տեխնոլոգիական դաշտի ներկայացուցիչ Խաչատուր Գրիգորյանը։
 
Հայկական տեխնոլոգիական դաշտի ներկայացուցիչներից Աշոտ Մինասյանն էլ նշեց, որ իրենք մոտ 4000 աշխատատեղ են ստեղծել Հայաստանում։ Նա նշեց, որ քաղաքական, հասարակական գործիչ չէ, որևէ կուսակցությունում չի եղել երբեք ու հիմա էլ չի փորձում, բայց ստիպված է հարթակից դիմել ժողովրդին․
 
«Իմ շրջապատում ասում են մենք քաղաքականությամբ չենք ուզում զբաղվել, իրականում նրանք ուզում են ասել, որ չեն զբաղվում կուսակցական պայքարով։ Այստեղ գտնվող մարդիկ կուսակցական պայքարի համար չեն եկել էստեղ»,- ասաց նա։
 
Մանրամասները՝ տեսանյութում։