կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-29 15:13
Քաղաքական

Շինշիլա պահի. Կարեն Կարապետյանը` գյուղացուն

Շինշիլա պահի. Կարեն Կարապետյանը` գյուղացուն

Այսօր Կոտայքի մարզում քարոզարշավ էր իրականացնում ՀՀԿ-ն` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, և որպեսզի այցը չդիտարկվի որպես վարչական ռեսուրսի չարաշահում, այն իրականացվել է ընդմիջման ժամին:

Գառնիի բնակիչներից մեկը բարձրացրեց այգիների ցրտահարության ժամանակ փոխհատուցում չստանալու հարցը, գյուղատնտեսության մեջ ապահովագրության հարցը:

Վարչապետը նշեց, որ առհասարակ, ապահովագրությունը գյուղատնտեսության վաղվա օրն է: Կառավարությունը անց է կացնելու պիլոտային ծրագիր, սակայն կա մի նրբություն: Եթե գյուղատնտեսության ապահովագրությունը դարձնեն պարտադիր, ապա դա կարող է բարձրացնել գյուղացիների դժգոհությունը, եթե կամավոր դարձնեն, ապա  գաղափարը կարող է մեռնել , որովհետև կուկացված գումարը կարող է անհրաժեշտ ծավալից քիչ լինել: Ահա ինչու որոշվել է իրականացնել պիլոտային ծրագիր, որի ժամանակ կբարձրացվեն բոլոր խնդիրները, կբացատրեն գյուղացիներին, և ապահովագրությունը կմտցվի միայն այն բանից հետո, եթե գյուղացին այն ընկալի որպես անհրաժեշտ երևույթ, այլ ոչ թե բեռ:

Կարեն Կարապետյանի խոսքով` գյուղատնտեսության մեջ հեղափոխական բարեփոխումների կարիք կա: Ստեղծելու են գյուղատնտեսության աջակցման հիմնադրամ, որն ավելի շատ խորհրդատվական ու իրազեկման դեր է ունենալու, հանրապետությունը գոտիավորվելու է, որոշվելու է, թե որտեղ ինչ պետք է աճեցնեն:

«Գյուղացին ինձ դժգոհում է, որ անասուն է պահում, բայց արոտավայր չունի: Հարցնում եմ` ինչու՞ ես անասուն պահում, եթե արոտավայր չունես, ասում է` բա ինչ անեմ: Ես էլ ասում եմ շինշիլա պահի: Իհարկե նա չգիտեր ինչ է շինշիլան»,- ասաց Կարեն Կարապետյանը` հավելելով, որ պետք է այսուհետ ուղղորդեն գյուղացուն, ոնց անի, որ սխալ գործ չբռնի: Վարչապետի կարծիքով` փոքր գյուղացիական տնտեսությունների գործունեությունը կարող է արդյունավետ չլինել, ահա ինչու նրանք պետք է միավորվեն: