կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 15:48
Արցախ

Գյուղացուն խորհուրդ տվող չկա

Գյուղացուն խորհուրդ տվող չկա

ԼՂՀ-ում բերքատվության մակարդակը ցածր է, քանի որ գյուղացիները հողագործության կանոններին համապատասխան չեն մշակում հողը:

 

Երկրի վարչապետի կարծիքով` դա հիմնական պատճառներից մեկն է, որ այդպիսի վիճակ է տիրում ոլորտում: Այդ մասին վարչապետը շատ է բարձրաձայնել` չմոռանալով շեշտել նաեւ, որ պետությունը կօգնի վարկերով եւ մասնագիտական խորհրդատվությամբ։

 

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունն ամեն ինչ անում է, իսկ գյուղացիներն իրենց անտեղյակության պատճառով ջուրն են գցում նրանց չարչարանքները:

 

Օրերս Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղ էր այցելել Yerkir.am-ի թղթակիցը: Նա պարզել է, որ ոչ մի մասնագիտական խորհրդատվություն էլ չի լինում, համենայն դեպս, այդ գյուղում նման բան չի եղել։ Համայնքի ղեկավարի կարծիքով` ժամանակն է գյուղատնտեսության նոր ճյուղերի զարգացման մասին էլ մտածեն. «Կարելի է, ասենք, պնդուկի, նռան եւ արքայանարնջի այգիներ գցել, կամ բազմամյա բույսեր աճեցնել, սակայն անփորձ ենք, մշակման ճիշտ ձեւերը չգիտենք: Նոր դարաշրջանում ենք ապրում, բայց նորարարություններին անտեղյակ ենք»: