կարևոր
568 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-20 16:15
Հասարակություն

Միայն հիվանդ մարդը Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ կտեսներ իշխանության բռնի զավթման կոչ․ Աղվան Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է Սամվել Կարապետյանի ձերբակալությանը և տեղի ունեցող գործընթացներին։

Վարդանյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը՝ որպես կամքի ուժ ունեցող, համոզմունքային մարդ, չի կոտրվի, իսկ իր հայտարարությունն ուղղված էր բացառապես եկեղեցու պաշտպանությանը։ Նրա համոզմամբ՝ միայն «հիվանդ մարդը» այդ խոսքում կարող է տեսնել իշխանության զավթման կոչ։ Վարդանյանն ընդգծել է, որ կատարվածը իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավանքի և թուրքական նախապայմանների սպասարկման հետևանք է։

Պատգամավորը հաստատել է, որ փաստաբանական խումբը ակտիվորեն զբաղվում է Կարապետյանի գործով, և մի քանի օրերի ընթացքում հնարավոր են նոր զարգացումներ ու քննարկումներ։

Մանրամասն՝ տեսանյութում։