Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այս անձը կա'մ անմեղսունակ է, կա'մ տգետ, կա'մ էլ հանրությանն է ապուշի տեղ դրել...
Հետաքրքիր է, սա օրինակ` ինչպե՞ս է պատկերացնում Բելգիայում կամ Գերմանիայում ապրող հայը ինչպես գնի, օրինակ` հայկական շոկոլադ, եթե ԵՄ֊ն հայկական արտադրության շոկոլադ չի թույլ տալիս վաճառել իր տարածքում... Այսինքն, սա մտածու՞մ է, որ Բրյուսելում բնակվող հայը պետք է գա Հայաստան, հայկական շոկոլադ գնի ու վերադառնա Բելգիա... Ու այսպես շարունակ...
Այ՛ «հառապտուղ», եթե այս մասին գրում ես, բա 5 տարի այդ ուղղությամբ ի՞նչ է արել ՆիկոլիԴ կառավարությունը... Պատասխանը շատ պարզն է` գրեթե ՈՉԻՆՉ...Հայաստանում արտադրվող շատ քիչ ապրանքներ են վաճառվում ԵՄ֊ում և ԱՄՆ֊ում...
Ստախոս Արայիկն իր գրառմանը կից չի ներկայացնեիր, թե որքա'ն տոկոս է կազմում մեր արտադրողների կողմից արտահանված ապրանքները դեպի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ ու չի համեմատել դա դեպի ԵՄ և ԱՄՆ արտահանման տոկոսի հետ...Չի արել, քանի որ դա կբացահայտեր իր նամիպուլյացիան ու գրառման անիմաստությունը...
Ըստ սրա, ամանորին ղափամա պատրաստող, օրինակ` իսպանահայը, պետք է Հայաստանում աճեցված դդում գնի...
Սա երևի տեղյակ չէ, որ Վրաստանը և Ուկրաինան արդեն ունեն դառը փորձ դեպի ԵՄ և ԱՄՆ իրենց արտադրանքն արտահանելու հետ կապված և 2008 թ֊ին ռուսական գինու և հանքային ջրերի շուկաները հպարտ լքած վրացիները չոքեչոք են հիմա վերդառանում ռուսական շուկա...
Ու այս գրառման հեղինակը մեր երկրի աշխատակազմի ղեկավարն է...»։