կարևոր
520 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-20 15:50
Հասարակություն

Սամվել Կարապետյանը ուժեղ կամային մարդ է, և այս ապօրինությունը չի մարսելու իշխանությունը․ Աղվան Վարդանյան

Ենթադրում եմ, Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ են տեղափոխել, որ հանկարծ մարդ չհավաքվի, միտինգներ, ցույցեր չլինեն, թեև մեկը կա՝ ասում է, մենք ժողովրդավար երկիր ենք ու յուրաքանչյուրն ունի կարծիք հայտնելու հանրահավաքներ կազմակերպելու իրավունք։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ ընդգծելով, որ Կարապետյանի այցերի վրա ամենախիստ  սահմանափակումներն են դրված։

«Նույնիսկ պատգամավորներն իրավունք չունեն այցելելու Սամվել Կարապետյանին, միայն փաստաբաններն ու մերձավոր ազգականները։ Փաստաբանները, կարծում եմ, միջնորդագիր կներկայացնեն վերաքննիչ դատարան, փաստաբանական խումբը կհամալրվի ու պրոֆեցիոնալ խումբ կաշխատի։  Ինչ վերաբերում է գործողությունների անցնելուն, ապա դրա շուրջ քննարկումները շարունակվում են, շատ բան կապված կլինի Սամվել Կարապետյանի հետագա մոտեցումներից ու կարծիքից։ Սամվել Կարապետյանը ուժեղ, կամային մարդ է և նման հիստերիկ քայլերով նրան զսպել չի լինի»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։