Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Ղազախստանի ընտրանու հետ:
Ղազախստանի հավաքականն այն փոքրաթիվ մրցակիցների թվին է դասվում, որի հետ խաղում Հայաստանի հավաքականը ֆավորիտի կարգավիճակում է:
4 օր առաջ Ղազախստանի ընտրանին ընկերական խաղում 3:1 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին: Հայաստանի հավաքականն իր վերջին խաղում հաղթել է Մոնտենեգրոյին (3:2): Այս հաղթանակից հետո անկասկած ոգևորության ալիքն ավելի է բարձրացել, և նորանաշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ամեն ինչ կանի 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելու և բարելավվելու մրցաշարային դիրքերը:
Ամենևին էլ չեմ ցանկանում թերագնահատել մրցակցին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ֆավորիտի կարգավիճակ ունեցող թիմը միշտ էլ ճնշման ազեցության տակ է լինում, ինչը կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ և լարվածություն հաղորդել ֆուտբոլիստներին:
Հատկանշական է, որ վիճակագրությունը ևս մեր ընտրանու օգտին է: Թիմերի միջև կայացած 5 խաղերից 3-ում հաղթել է Հայաստանի հավաքականը մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, մեկ անգամ էլ հաջողությունն ուղեկցել է ղազախներին:
Բուքմեյքերներն այս խաղում Հայաստանի հավաքականի համար սահմանել են միջինը 1,80 գործակից, ոչ-ոքին ստացել է 3,4, իսկ ղազախների հաղթանակը 4,7 գործակից:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին, Հայաստանի հավաքականը կխաղա կարմիր, Ղազախստանը՝ դեղին մարզաշապիկով:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ