|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են մոտ երկու տասնյակ կուսակցություններ, սակայն հիմնական պայքարը լինելու է «Արդարություն եւ զարգացում», Ժողովրդահանրապետական եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների միջեւ։
Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներն ուսումնասիրելիս եկել է այն եզրահանգման, որ ֆավորիտը Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է:
Այն, ամենայն հավանականությամբ, նույն արդյունքները կունենա, ինչ 2007-ի ընտրություններին, երբ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմեց:
Թուրքագետի ներկայացրած տվյալների համաձայն` նախատեսվում է, որ ընտրություններին Էրդողանի կուսակցությունը կստանա ձայների 48.8 տոկոսը, Ժողովրդահանարապետականը՝ 28 տոկոսը, «Ազգայնական շարժումը»՝ մոտ 10 տոկոսը։ Իսկ մյուս կուսակցությունները հազիվ թե հաղթահարեն 10 տոկոսի ընտրական շեմը:
Բարձր է նաեւ Էրդողանի անձնական վարկանիշը` 46 տոկոս, Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարինը` 24 տոկոս է, «Ազգայնական շարժման» առաջնորդինը՝ 9 տոկոս: