| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձորում 3 տղամարդկանց միջև մարտի 20-ի երեկոյան տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որի հետևանքով 2 անձ ստացել է կտրած-ծակած մարմնական վնասվածք։ 
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ինչպես տեղեկացրել ենք, 2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963թ. ծնված Վ. Հովհաննիսյանը, իսկ ժամեր անց՝ 03:30-ին, ահազանգ է ստացվել՝ մեկ այլ տղամարդու՝ 1958 թ. ծնված Ս.Սարոյանի՝ «ալկոհոլային խմածություն, ձախ ականջի, գլխի կտրած վերքեր, որովայնի առաջնային պատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխվելու մասին:
Դեպքի առթիվ մարտի 21-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ Մ. Խառատյանը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ համաքաղաքացիներ Վ. Հովհաննիսյանը, Ս. Սարոյանը և Մ. Խառատյանը 2017թ. մարտի 20-ի երեկոյան Վանաձոր քաղաքի հուշաղբյուրի մոտ միասին օգտագործել են ալկոհոլ: Զրույցի ընթացքում հնչած հայհոյանքի պատճառով առաջացել է վիճաբանություն, որի արդյունքում դանակով հարվածներ են հասցվել Վ. Հովհաննիսյանին և Ս. Սարոյանին։ Ըստ նախնական բժշկական հետազոտման արդյունքների՝ Վ. Հովհաննիսյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` պարանոցի շրջանի ծակած-կտրած շնչափողի լուսանցք թափանցող վերքի տեսքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017թ. մարտի 23-ին Մ. Խառատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և  բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: