Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը որպես թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իր ունեցվածքի մի մասը. գրում է Hetq.am-ը: Մասնավորապես, նա չի հայտարարագրել իրեն պատկանող ընկերությունները:
Արթուր Բաղդասարյանը հայտարարագրել է ավելի քան 215 քմ զբաղեցնող համատեղ սեփականություն հանդեսացող Երեւանի Բայրոնի փողոցի բնակարանը, որտեղ գրանցված է ինքը և ընտանիքի անդամները: Հայտարարագրել է նաև նույն հասցեի 35 քմ տարածքով ավտոտնակը:
2016-2017թթ. հաշվետու ժամանակաշրջանում Արթուր Բաղդասարյանը եկամուտ է ստացել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից՝ 4,8 մլն դրամի չափով: Եվս 5,4 մլնի չափով էլ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանից:
12 մլն ռուսական ռուբլի Արթուր Բաղդասարյանը փոխհատուցում է ստացել «Ռոսնեֆտ Իտեռա» և «ՄՏՍ բանկ»-ից:
Հայտարարագել է նաև 12 մլն դրամ, 20 հազար դոլար և 3 մլն ռուսական ռուբլի:
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահը, սակայն, չի հայտարարագրել ընկերություններում ունեցած իր բաժնեմասն ու այդտեղից ստացված եկամուտները:
Արթուր Բաղդասարյանը 100% բաժնեմաս ունի «Գավեքս գրուպ» ՍՊԸ-ում: Այս Ընկերությունը Հ3 հեռուստաընկերության հիմնադիրն է:
Չհայտարարագրելով «Գավեքս գրուպ» ընկերությունը` Արթուր Բաղդասարյանը թաքցրել է նաև կոնյակի գործարանից ստացած եկամուտները, քանի որ նույն «Գավեքս գրուպ»-ը նաև կոնյակի արտադրությամբ զբաղվող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ