«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Առավոտ»-ի հետ զրույցում չհամաձայնեց վերոնշյալ դիտարկման հետ: «Կարծում եմ՝ ոչ: Կարող եմ ասել, որ նախագահական ընտրությունները կանխատեսելի էին, եւ հասկանալի էր, որ եթե Գագիկ Ծառուկյանը շարունակեր գործընթացը, այդ գործընթացը պետք է շարունակեր արդեն մի քիչ այլ կերպ, որովհետեւ եթե ընտրություններում ստանում էր բարձր ձայներ եւ կստանար բավականաչափ ձայներ, բայց չգնար հեղափոխական քայլերի, ապա պարզ է, որ դա բնութագրվելու էր շատ ավելի բացասական, քան Արթուր Բաղդասարյանի ֆենոմենը։ Այսինքն` այդ առումով չեմ կարծում, որ կանխորոշված չէր ընտրությունների ելքը, եթե ընդհանուր դաշտի եւ հասարակության ճնշումը հետո չէր լինելու»,- նկատեց թերթի զրուցակիցը։