կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 13:38
Հասարակություն

Թվային ազդանշանային կապը հասանելի է հանրապետության 98,9 տարածքում. Արթուր Առաքելյան

Թվային ազդանշանային կապը հասանելի է հանրապետության 98,9 տարածքում. Արթուր Առաքելյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ անելու օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ նախատեսվում է անալոգային հեռուստատեսային ազդանշանի` գործող օրենքով սահմանված ժամկետը՝ ս.թ հուլիս 1-ը հետաձգել մինչև 2016թ. հունվարի 16-ը:

Արթուր Առաքելյանը հավելեց, որ պետության կողմից սոցիալապես անապահով խավերին կտրամադրվի թվային ազդանշանի ընդունիչ: Նշվեց, որ այդ սարքերի ձեռք բերման մրցութային ընթացակարգը չէր կայացել, այդ պատճառով էլ որոշվեց ժամկետը երկարաձգել: Միաժամանակ, ծրագրի իրականացման տեսանկյունից, փոխնախարարը նշեց, որ տրանսպորտի և կապի նախարարությունը տեխնիկապես ավարտել է թվային ազդանշանի համակարգի կառուցման աշխատանքները:

«Մասնավորապես` այս պահին զուգահեռ թվային ազդանշանային կապը հասանելի է հանրապետության 98,9 տարածքում: Ազգաբնակչությունը կարող է իր հին հեռուստացույցներով դիտել անալոգային կապով: Եվ ձեռք բերելով համապատասխան սարքավորումները և տեսադրելով ընդունիչ սարքի վրա` օգտվել թվային ազդանշանից»,- ասաց փոխնախարարը: