|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Բելառուսի դեսպանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Մարդասիրության մեդալ» հանձնեց:
Ծառուկյանի տրամադրությունը բավականին բարձր էր կամ այդպես ցույց էր տալիս: Նա հերթով մոտենում էր հյուրերին, բաժակը բաժակին խփում եւ լուսանկարվում:
Լրագրողների հետ զրուցել Ծառուկյանը չցանկացավ: Yerkir.am-ի փորձերը որեւէ հարց ուղղել եւ պատասխան ստանալ Ծառուկյանից, ապարդյուն են անցել: Նա շատ արագ հեռացավ` հասկանալով, որ Արթուր Բաղդասարյանի եւ իրենց վերջին միջադեպի վերաբերյալ հարցեր ունեն լրագրողները:
Ակնհայտ էր, որ Ծառուկյանն այլեւս այդ թեմային չի ցանկանում անդրադառնալ. գոնե` իր մակարդակով: