Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խնդրին` անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ սա այն խնդիրը չէ, որին մատերի արանքով նայի թե' իշխանությունը, թե' դատախազությունը, թե' վարչապետը եւ թե' այն լրատվամիջոցը, որը հրապարակել է տեղեկատվությունը, քանի որ խնդիրն առնչվում է պետականությանը:
«Ես չեմ պատրաստվում որեւէ մեկնաբանություն անել, քանի որ խնդիրը քննության փուլում պետք է լինի: Հակված էլ չեմ մեղադրել որեւէ կողմի, քանի դեռ վերջնական որոշումը չկա: Անկեղծ ասած` սա այն խնդիրը չէ, որը հենց այնպես պետք է անցնի»,- նշեց Քոքոբելյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե մտավախություն չունի՞, որ հարցը կոծկելու փորձ կարվի, պատգամավորն արձագանքեց, որ, բնականաբար, կոծկելու հնարավորություն միշտ ունեցել է իշխանությունը: «Եթե ավելի հստակ ասեմ` չեմ կարծում, որ այդ լրատվամիջոցը հենց այնպես, առանց որեւէ հիմքի նման փաստաթուղթ հրապարակեր: Հակված չեմ կարծելու, որ, մատից հոտ քաշելով, նման փաստաթուղթ կհրապարակեին»,- ասաց Քոքոբելյանը: