կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-27 11:30
Տարածաշրջան

«Հայկական կողմի բացթողումն է». Էրդողանը Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայտարարություն է արել

«Հայկական կողմի բացթողումն է». Էրդողանը Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայտարարություն է արել

Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հետ կապված հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ըստ «Ակօս»-ի՝ Շիրինօղլուն հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպել է, քանի որ հայ համայնքի մոտ այնպիսի կարծիք է եղել, թե ինքն է արգելակում պատրիարքի ընտրության կազմակերպումը:

«Նախագահի հետ հանդիպման ընթացքում նշեցի, որ հիմնադրամների ու պատրիարքի ընտրությունների ուշացման համար հայ համայնքի որոշ անդամներ ինձ են մեղադրում, ու պահանջեցի անցկացնել այդ ընտրությունները։  Էրդողանն ասաց, որ նախկինում էլ թուրքական իշխանությունները, ըստ 1863–ին ընդունված Հայոց Սահմանադրության, թույլատրել են ընտրությունները և իրենք ցանկացել են, որ մենք ինքներս կազմակերպենք այն: Նա նշեց նաև, որ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ էլ ինքը նույն բաներն է ասել։  Էրդողանը հիշեցրեց, որ պատրիարքի ընտրության ուշացումը հայկական կողմի բացթողումն է, իրենք էլ դրան չեն միջամտել»,- ասել է Շիրինօղլուն:

Նրա խոսքով՝ Էրդողանը խոստացել է առաջիկայում` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ավարտից անմիջապես հետո, զբաղվել պատրիարքի ու հիմնադրամների ընտրությունների հարցերով։