|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հրապարակը» գրում է.«Էրեբունի վարչական շրջանի նորաթուխ ղեկավար Դավիթ Գրիգորյանը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից։ Ավելի վաղ ազատվել էր տեղակալից, առևտրի, սպասարկումների և գովազդի, քաղաքաշինության և հողօգտագործման, կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերից։ Հերթը հասել է սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետին, որտեղ նշանակվել է Ստելլա Ավագյանը։ «Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաև նրա զավակները, որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։