կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 11:51
Քաղաքական

Եթե Աշոտյանը լիներ ռուսական իշխանության ներկայացուցիչ...

Եթե Աշոտյանը լիներ ռուսական իշխանության ներկայացուցիչ...

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մոտ ժպիտ են առաջացնում «մեր մեդիադաշտի արձագանքները արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ»: «Մինչ այդ երեք ու կես տարի ժպիտ էին առաջացնում ձվի մեջ մազ փնտրելու փորձերը` ԵՄ-ի հետ հարաբերություններում, երբ մեդիադաշտը փորձում էր մեզ կռվեցնել ԵՄ երկրների հետ: Հիմա շեշտադրումները փոխվել են, բայց մոտեցումները մնացել են նույնը»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա` պատասխանելով հարցին` հնարավոր՞ է, որ Մինսկի գագաթաժողովից հետո ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնովին թեքվի դեպի ԵՄ, հատկապես, որ ռուսական առաջատար լրատվամիջոցները հանդես են եկել Հայաստանի` ՄՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ այլ վերլուծություններով:

 

Նախարարը հիշեցրեց, որ երբ 3,5 տարիների ընթացքում Հայաստանը բանակցում էր Ասոցացման պայմանագրի շուրջ, մեծ թվով դասական վերլուծություններով ռեպորտաժներ ու հոդվածներ են հրապարակվել եվրոպական ազդեցիկ լրատվամիջոցներում, սակայն այն ժամանակ այդ ամենը նման ուշադրության չի արժանացել, շահարկման թեմա չի դարձել:

 

«Ինձ էլ է վրդովեցրել OPT-ի ռեպորտաժում հնչած մեկնաբանությունը: Նման տեսակի արտահայտությունները և Արցախի հակամարտության վերաբերյալ ձևակերպումները անընդունելի էին հայ ականջի համար: Եթե ես լինեի ռուսական իշխանության ներկայացուցիչ ու փորձեի հասկանալ Ռուսաստանի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը լրագրողների աշխատանքի միջոցով, վստահաբար պակաս նստվածքներ չէի ունենա»,- ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ կան նաև մի քանի քաղաքական շրջանակներ, որոնք փորձում են հասարակության մեջ հակառուսաստանյան` էմոցիոնալ բնույթի տրամադրություններ սերմանել:

 

 Աշոտյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի` ՄՄ-ին միանալու հավանականությանը: «Ես չեմ կարծում, որ եթե Թուրքիան ցանկանար միանալ Մաքսային միությանը, Վլադիմիր Վլադիմիրովիչը դա պետք է իմանար Նորսուլթան Աբիշևիչի շուրթերից»,- ասաց նա: