| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժամանակի էություն» անվանումով սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը առաջադրելու է իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում' խոստանալով ստեղծել ԽԱՀՄ 2: Սակայն իր ընտրագրավը վճարելու համար նա օգնություն է հայցում Հանրապետականներից:
 Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կոչ արեց ՀՀԿ ներկայացուցիչներին, որ եթե իրենք պատրաստ են և համոզված են , որ կապիտալիրզմը հաղթելու է սոցիալիզմին, օգնեն  սոցիալիստական թեկնածուին առաջադրվել, միաժամանակ նշելով, որ արդար պայքարում ինքն անպայման հաղթելու է և հավաքելու է ընտրողների ձայների 70 %-ը:Եթե Հանրապետականները չհամաձայնեն ընդունել իր առաջարկը, ապա հոգեպես պարտություն կկրեն:
Ի դեպ նա անկեղծացավ, որ նախորդ ընտրություններում քվեարակել է Սերժ Սարգսյանի օգտին, քանի որ նրա քաղաքականությունը ռուսամետ է, ինչին և ձգտում է ինքը:
Yerkir.am-ի հարցին, իսկ ինչու՞ այս ընտրություններում չի ցանկանում կրկին իր  ձայնը տալ գործող նախագահին , փոխարենը նրանից ընտրագրավ է խնդրում,-Ահարոնյանը պատասխանեց. 
 «Ես սպասում էի սոցիալիստ թեկնածուի առաջադրմանը, սակայն դա չեղավ ես որոշեցի լինել առաջինը և հաղթել»,-ասաց նա և հավելեց, որ պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի , Կումկուսի, Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հետ: