Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հետ զրույցում թիվ 9 ընտրական տարածքում` Լոռու մարզում, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ռուդիկ Վարդանյանն անդրադարձավ նախընտրական քարոզարշավին: Նրա խոսքով` քարոզարշավն անցնում է կազմակերպված` ՀՅԴ ծրագրային դրույթները ընտրողների հետ քննարկելով, բացատրական աշխատանքներ տանելով, ընտրությունների կարևորությունը շեշտելով:
Քարոզարշավի ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համակարգային փոփոխությունների հարցին: Ըստ Վարդանյանի` ՀՅԴ-ի` կոալիցիոն գործընկեր լինելու վերաբերյալ դժգոհությունը բացատրում են այն հանգամանքով, որ ավելի արդյունավետ է իշխանության ներսից փոփոխություններ կատարելը, ոչ թե դրսից, քանի որ դրսից լավագույն դեպքում կարող են զբաղվել քննադատությամբ, որը փոփոխությունների կարող է և չբերել: Մինչդեռ ՀՅԴ-ն իր գործելաոճով, կառավարման համակարգի նկատմամբ իր մոտեցումներով կարող է փոփոխություններ իրականացնել ներսից:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ժամանակ հանդիպող խնդիրներին, Ռուդիկ Վարդանյանը նշեց, որ դա բոլոր կուսակցությունների նկատմամբ մարդկանց վստահության պակասից է, որը բխում է նրանց սոցիալ-տնտեսական վատ վիճակից:
«Շատ մարդիկ հավատում են այն ուժերին, որոնք իրենց խոստանում են, ասենք, մեկ ամսվա ընթացքում թոշակների բարձրացում: Մարդիկ այսօր հավատում են խոստումներին: Հուսահատությունը մարդկանց հասցրել է մի վիճակի, երբ մարդիկ փորձում են գտնել մի գերմարդու, ով իրենց բոլոր խնդիրները կլուծի: Սա շատ վատ տենդենց է, վտանգավոր»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞րն է լինելու Դաշնակցության հաղթաթուղթը, Ռուդիկ Վարդանյանը պատասխանեց, որ ընտրողներին պետք է բացատրել, հասկացնել, որ մարդիկ չհավատան անիրատեսական խոստումներին, հավատան այն ուժերին, որոնք կողմնակից են համակարգային փոփոխությունների: «Կարևորը համակարգային փոփոխություններն են, ոչ թե մեկ օրվա 10 կամ 20 հազարական դրամները»,- ասաց նա: