|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ զգուշացում է կիրառվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը խախտել է Ընտրական օրենսգիրքը և դրամական ու նյութական խոստումներ տվել բնակիչներին:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ:
ԿԸՀ մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ եթե խախտումները շարունակական բնույթ կրեն, ի՞նչ պատասխանատվության կենթարկվի Գագիկ Ծառուկյանը: «Օրենսդրության նմանատիպ խախտումների դեպքում հանձնաժողովը վարույթ կիրականացնի՝ հետևանքները վերացնելու համար»,- պատասխանեց Հերմինե Հարությունյանը՝ հավելելով. «Երբ լինի վարույթ, վարույթի շրջանակներում էլ մանրամասները կհրապարակվեն, և հայտնի կլինի՝ ինչ պատժամիջոցներ կկիրառվեն»: