|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության Հայաստան այցի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում ամրագրված պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցությունը բարեփոխումների գործընթացին: Մասնավորապես, ներկայացվել են ծրագրային բյուջետավորման ներդրման, գենդերային բյուջեի, մեկ աղբյուրից գնման մեթոդի կիրառման դեպքում օրենսդրական հիմնավորումների հրապարակման, պարզեցված պետական բյուջեի և վերջինիս կատարման մասին հաշվետվությունների մշակման, բարձրագույն վերահսկիչ մարմինների համար նախատեսված միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, համապատասխանության և կատարողական աուդիտների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Կողմերը անդրադարձ են կատարել նաև ծրագրի շրջանակներում ընդհանուր պայմաններ հանդիսացող Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին, պետական ֆինանսների կառավարման բնագավառում արձանագրված առաջընթացին, բյուջետային փաստաթղթերի թափանցիկությանը: